երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ձերբակալվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող անձինք․ ՆԳՆ ղեկավար

Ձերբակալվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող անձինք․ ՆԳՆ ղեկավար

Ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք առնչություն են ունեցել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետ։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդին։
Դեպքը տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո երթի ժամանակ։
 
Պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 89-ի, որոնցից 12-15 տարեկան երեխաներ են, միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ 284 մարդ է վիրավորվել։
 
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
 
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
 

  • Կիսվել: