ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը հայտնել է, որ չի ընդունում իր մեղքը

Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը հայտնել է, որ չի ընդունում իր մեղքը

Ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանը, որին այդ երկրում որոնում են խարդախության համար, հերքել է իր մասնակցությունը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հետաքննությանը ծանոթ աղբյուրը։

«Մեղքը նա չի ընդունում»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձմոսկվայում դատարանը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին:

  • Կիսվել: