չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ձեր առաջնորդությունն անհրաժեշտ Է, ինչպես երբեք․ Լայենը շնորհավորել է Մեցոլային

Ձեր առաջնորդությունն անհրաժեշտ Է, ինչպես երբեք․ Լայենը շնորհավորել է Մեցոլային

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Միանգամայն արժանի: Ձեր առաջնորդությունն ու Եվրոպայի նկատմամբ կիրքն անհրաժեշտ են, ինչպես երբեք»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լայենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Եվրախորհրդարանի առաջին նիստի ընթացքում Մեցոլայի թեկնածությանը կողմ է քվեարկել 562 եվրապատգամավոր:

  • Կիսվել: