Դուրովի ընկերուհին դատավարության ընթացքում մնացել է Փարիզում
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ընկերուհին՝ Յուլիա Վավիլովան, դատավարության ընթացքում մնացել է Փարիզում, տեղեկացնում է SHOT-ի տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Վավիլովային և Դուրովի թիկնապահին տրվել է վկաների կարգավիճակ, իսկ քննիչները նրանց հեռախոսները տարել են փորձաքննության։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: