երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դուբայում խոստանում են կառուցել աշխարհի ամենամեծ ու ծանրաբեռնված օդանավակայանը

Դուբայում խոստանում են կառուցել աշխարհի ամենամեծ ու ծանրաբեռնված օդանավակայանը

Դուբայում խոստանում են կառուցել աշխարհի ամենամեծ ու ծանրաբեռնված օդանավակայանը՝ Al Maktoum International-ը։ Արաբական Միացյալ Էմիրաթների օդանավակայանների գերատեսչությունը, որը կառավարում է ինչպես Dubai International-ը (DXB), այնպես էլ նոր օդանավակայանը, խոստանում է, որ երբ Al Maktoum International-ի շինարարությունը ավարտվի, այն կկարողանա տարեկան սպասարկել ավելի քան 160 միլիոն ուղևորի, ինչպես նաև 12 միլիոն տոննա բեռնափոխադրում կարվի։

Որպեսզի պատկերացնենք, դա գրեթե 63 միլիոնով ավելի շատ է, քան ներկայումս աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ Hartsfield-Jackson Atlanta International-ը, և գրեթե 100 միլիոնով ավելի, քան Dubai International-ը: Դա էլ այն դեպքում, երբ Դուբայի գլխավոր միջազգային օդանավակայանն արդեն աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանն է ԱՄՆ-ից դուրս:

  • Կիսվել: