հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուբայում հրդեհի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել 9 մարդ

Դուբայում հրդեհի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել 9 մարդ

ՄԱԷ մայրաքաղաք Դուբայի հին շրջանում հինգհարկանի շենք է հդեհվել, որի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է, տեղի իշխանություններին վկայակոչելով՝ հաղորդում է The Associated Press-ը։

Հրդեհի ժամանակ մոտակայքում աշխատող տղամարդը  հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շաբաթ՝ կեսօրից հետո։ Նա պատմել է AP-ին, որ պայթյուն է որոտացել, նման գազի բալոնի այրմանը, որին հետևել է թանձր սև ծուխը։

Ըստ նրա, այդ ժամանակ մարդիկ քնած են եղել տանը, ինչը բնորոշ է  մուսուլմանական Ռամադան պահքին, երբ հավատացյալներն առավոտից երեկո ձեռնպահ են մնում ուտելուց ու խմելուց։

  • Կիսվել: