կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում է

Դուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում է

Դուբայի և Աբու Դաբիի երկնքում ակտիվ գործում են հակաօդային պաշտպանության համակարգերը, լսվել են պայթյունների ձայներ։ Այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը։
 
«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը հակազդում է Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
 
Հետագայում Reuters-ը, հղում անելով ականատեսներին, հաղորդել է, որ Աբու Դաբիի երկնքում լսվել են ևս մի քանի պայթյուններ։

  • Կիսվել: