ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին

Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին

Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Ինչպես հաղորդում երկրի ազգային լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Քուվեյթի քաղավիացիայից։

Նշվում է, որ հարձակման հետևանքով կան միայն նյութական կորուստներ։

Տարածաշրջանում իրադրությունը լարվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։

 

  • Կիսվել: