Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 104 օրվա ընթացքում 136 խաղաղ բնակիչ է զոհվել
Դոնեցկում էսկալացիայի 104 օրվա ընթացքում զոհվել է 136 խաղաղ բնակիչ, տուժել է 630-ը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ին, հայտնել Է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը:
«Էսկալացիայի 104 օրվա ընթացքում զոհվել է 136 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ վեց երեխա, 630 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ներկայացուցչության, այդ ընթացքում գրանցվել է 3551 գնդակոծություն, որից 3248-ը՝ ծանր զինատեսակներով: Ընդհանուր առմամբ ուկրաինական զորքերը տարբեր տրամաչափի 32158 զինամթերք են արձակել, այդ թվում՝ 28 «Տոչկա-Ու» հրթիռ, 14 «Սմերչ», 33 «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ, ինչպես նաև 5338 «Գրադ»։
Նշենք, որ ավելի վաղ ԴԺՀ-ի դատաբժշկական փորձաքննության հանրապետական բյուրոյի պետ Դմիտրի Կալաշնիկովը հայտնել էր, որ Դոնեցկի տարածքում զինված հակամարտության ութ տարիների ընթացքում մահացել է 117 երեխա, որից 35-ը՝ այս տարվա փետրվարից։