երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դոնբասից և Ուկրաինայից շուրջ 174 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան

Դոնբասից և Ուկրաինայից շուրջ 174 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան

Դոնեցկի և Լուգանսկի շուրջ 156 հազար բնակիչ  փետրվարի 18-ից մինչ օրս տարհանվել է Ռուսաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը ուժային կառույցներից:

«Մարտի 5-ի առավոտվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանը հատել է գրեթե 174 հազար մարդ, որոնցից ավելի քան 45 հազարը՝ երեխաներ: Գրեթե 156 հազարը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներն են, ում տարհանումն իրականացվել է փետրվարի 18-ից»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:
 

Նա հստակեցրել է, որ վերջին օրերին ՌԴ, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 18 հազար քաղաքացիներ են Ուկրաինայից տեղափոխվել Ռուսաստան:

  • Կիսվել: