ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան

Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան

Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 մլն փախստական Ռուսաստան է ժամանել ռազմական հակամարտության էսկալացիայի սկսվելուց ի վեր։

«Հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի սահմանը հատել է 1 մլն 615 հազար 490 փախստական, այդ թվում՝ 262 820 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
 
Նա նաև հավելել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում սահմանամերձ շրջաններով Ռուսաստան է ժամանել 20,28 հազար փախստական։
 
Փետրվարի կեսերին ռազմական հակամարտության սրման ֆոնին Դոնբասի հանրապետություններից սկսվել է խաղաղ բնակչության լայնածավալ տարհանում։ Այնուհետև Ռուսաստանը ճանաչեց ԴԺԴ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսեց հատուկ ռազմական գործողություն՝ ապառազմականացման և ապազգայնացման համար:

  • Կիսվել: