հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայում ահաբեկչության հնարավոր նախապատրաստման գործով ձերբակալվել է ծնունդով դոնբասցի երիտասարդ, որն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն: Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեմքի լուրջ այրվածքներով 26-ամյա մի երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից հետո, որն ինքն էր հավաքել։

JDD պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունից հետո ոստիկանները խուզարկել են Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցի նրա համարը և հայտնաբերել պայթուցիկ սարքեր, ամոնիումի նիտրատ՝ էժանագին պայթուցիկ, որը հաճախ են օգտագործում ահաբեկիչները: Քննիչները հայտնաբերել են նաև գումար, մի քանի կեղծ անձնագիր և ատրճանակ։

Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը փորձել է մի քանի պայթուցիկ սարք պատրաստել՝ ոչնչացնելու ֆրանսիական զինտեխնիկան, որը նախատեսված է Ուկրաինա մատակարարելու համար։ Նրա գործելաոճը հուշում է, որ գործել է միայնակ, իսկ պայթուցիկ սարքերի ինքնաշեն բնույթը կասկածի տակ է դնում հարձակման հնարավոր արդյունավետությունը, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

  • Կիսվել: