չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու համար

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու համար

Դատարանն արդարացրել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ 1996 թվականին գրող և լրագրող Ջին Քերոլի բռնաբարության գործով, սակայն նրան մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգություն կատարելու և զրպարտության համար։ 

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է 2 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Քերոլին՝ որպես բռնաբարության փորձի հայցի կարգավորման մաս, ևս 3 միլիոն դոլար՝ զրպարտության և նրա հեղինակությանը վնաս պատճառելու համար: Հայցը քաղաքացիական էր, ուստի ԱՄՆ նախկին նախագահին սպառնում էր միայն տուգանք։

Հիշեցնենք, որ գրող Ջին Քերոլը 1996 թվականին Թրամփին մեղադրել էր Բերգդորֆի խանութի հագուստների փորձարկման սրահում բռնաբարության մեջ: Թրամփն իբր իրեն առաջարկել էր գնել ներքնազգեստ, և մինչ նա փորձում էր այն, ստիպել էր նրան սիրով զբաղվել:

Ինքը՝ Թրամփը հերքում է բոլոր մեղադրանքները և Քերոլին ստախոս անվանում։ Նշվում է, որ դատավճռի հրապարակմանը Միացյալ Նահանգների նախկին նախագահը ներկա չի եղել։ Դատավճռից հետո Թրամփը կատարվածն անվանել է «խայտառակություն և վհուկների որս»։

  • Կիսվել: