երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դոնալդ Թրամփը իր նախագահական ժամկետի վերաբերյալ գիրք-ֆոտոալբոմ կհրատարակի

Դոնալդ Թրամփը իր նախագահական ժամկետի վերաբերյալ գիրք-ֆոտոալբոմ կհրատարակի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շուտով հրատարակելու է պաշտոնաթողությունից հետո իր առաջին գիրքը, որը կոչվում է «Մեր համատեղ ճանապարհորդությունը» (Our Journey Together): Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նախկին նախագահի մամուլի քարտուղար Լիզա Հարինգթոնը: Նրա խոսքով՝ դա կլինի գիրք-ֆոտոալբոմ:

«Դա գեղեցիկ լուսանկարների հավաքածու է, որոնք արվել են Սպիտակ տանը մեր շատ հաջող աշխատանքի ընթացքում: Յուրաքանչյուր լուսանկար ընտրել եմ ինքս, յուրաքանչյուր ստորագրություն արել եմ ինքս, որոնցից մի քանիսը՝ ձեռագիր»,- ասել է Թրամփը:

Նախկին նախագահի խոսքով՝ ֆոտոալբոմում կներկայացվեն կադրեր, որոնք արվել են Մեքսիկայի հետ սահմանի պատ այցելելիս, հարկերի նվազեցման միջոցառումների, տիեզերական ուժերի ստեղծման, ինչպես նաև նրա իմփիչմենթի ընթացակարգերի ժամանակ: Բացի այդ, գրքում կներկայացվեն համաշխարհային առաջնորդների հետ Թրամփի հանդիպումների լուսանկարները: Նրանցից Թրամփն առանձնացրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Գիրքը կարժենա 74,99  դոլար, իսկ հեղինակի մակագրությամբ օրինակները՝ 229,99 դոլար։

  • Կիսվել: