շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Դոնալդ Թրամփը Այովա նահանգում՝ հանրապետականների ներկուսակցական ընտրություններում, հաղթանակ տարավ

Դոնալդ Թրամփը Այովա նահանգում՝ հանրապետականների ներկուսակցական ընտրություններում, հաղթանակ տարավ

Դոնալդ Թրամփը երեկ Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում հնչեղ հաղթանակ տարավ՝ չնայած իր դեմ բազմաթիվ իրավական խնդիրներին, հաղորդում է Reuters-ը։

«Շնորհակալություն Այովա, ես ձեզ սիրում եմ», իր հիմնադրած Truth Social սոցիալական հարթակում գրել է Թրամփը։

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու դառնալու համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

Այովայում ձայների գրեթե 90 տոկոսի հաշվարկով՝ Թրամփը հավաքել է 50, 9 տոկոս, Դե Սանտիսը՝ 21,4 տոկոս, իսկ Հեյլին 19 տոկոս ձայն։

  • Կիսվել: