կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դիարբեքիրսփորի նախագահը հերքել է անվան եւ տարբերանշանի փոփոխությունների մասին լուրերը

Դիարբեքիրսփորի նախագահը հերքել է անվան եւ տարբերանշանի փոփոխությունների մասին լուրերը

Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը: Այս մասին գրել է Ermeni Haber-ը։

Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի (թարգմ․Միջագետք):

Ապա նշել է, որ գրեթե նույնությամբ Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբը արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից և երևում է պաշտոնական կայքում:

Թուրքանը նաև մեղադրել է ֆուտբոլային ակումբին քաղաքական քարոզարշավ իրականցնելու մեջ և ընդգծել. «Ակնհայտ է, որ այն իր անունից մինչև զինանշան մարզական գործունեության փոխարեն վերածվել է քաղաքական քարոզչության ապարատի: Անընդունելի է, որ Թուրքիայում կանաչ դաշտերը վերածվեն նման քարոզչական դաշտի։ ԹՖՖ-ն չի կարող կանգնել այս անզգուշության կողքին»։

Նշենք, որ հուլիսի 8-ին թուրքական մեդիայում տարածվել էին լուրեր առ այն, որ Դիարբեքիրում գործող  ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Diyarbekirspor»-ը, պատրաստվում է փոխել իր անունը և էմբլեմը։

Դրանից բացի՝ ԹՖՖ-ի պաշտոնական կայքում ևս նշվում էր, որ «Mezopotamya Spor Faaliyetleri ve Yatırımları A.Ş.» անունով սպորտային ակումբ է ստեղծվել։

Ավելի ուշ սակայն ակումբի ղեկավար Սերքան Գենչի տարածած հայտարարությամբ լուրերը հերքվել էին:

  • Կիսվել: