ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի արտգործնախարարին

Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի արտգործնախարարին

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան Ալ Շայբանիին: Այդ մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներն ու ոլորտները:
 
Դեսպան Խարազյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը:
 
Սիրիայի արտաքին գործերի նախարարը ողջունել է Հայաստանի այս քայլը և մաղթել հաջողություն:

  • Կիսվել: