Դեռ վաղ է դատել Սիրիայի ապագայի մասին. Արաղչի
Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Դեռ վաղ է դատել Սիրիայի ապագայի մասին: Կան բազմաթիվ գործոններ, որոնք կազդեն այս երկրի ապագայի վրա», գրում է parstoday.ir-ը:
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը, վկայակոչելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությունը (ISNA), Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Կարծում եմ, որ հիմա դեռ վաղ է դատել, թե՛ մեզ, և թե՛ մյուսների համար, որոնք կարծում են, որ այնտեղ, այնուամենայնիվ, հաղթանակներ են ձեռք բերվել, քանի որ ապագայում շատ փոփոխություններ են լինելու»։
Սիրիայում զինված ընդդիմադիրներն ու ահաբեկիչները 2024թ․-ի նոյեմբերի 27-ին, Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակով, իրենց գործողություններն սկսեցին Հալեպի հյուսիսարևմտյան, արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում և վերջապես, տասնմեկ օր անց՝ դեկտեմբերի 8-ին,հայտարարեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու և երկրից Ասադի հեռանալու մասին։
Բաշար Ասադի իշխանության տապալմամբ հնարավորություն ստեղծվեց Սիրիայի տարածք ներխուժած ագրեսորների, այդ թվում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի համար,որպեսզի ավելի շատ տարածքներ գրավեն։
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) տվյալներով՝ մոտ 2000 ամերիկացի զինվորներ ներկա են Սիրիայի նավթով հարուստ շրջաններում,որոնց թալանում են երկրի հարստությունը։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Գոլանի բարձունքներում Սիրիայի և Սիոնիստական ռեժիմի ուժերի անջատման մասին 1974 թվականի համաձայնագրի տապալման վերաբերյալ,իսկ ռեժիմի բանակը, ոչնչացնելով Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները, գրավեց երկրի հարավում գտնվող տարածքները, հատկապես Կունեյտրա քաղաքը:
Թուրքիայի բանակը, որն ութ տարի առաջ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ներխուժել էր Սիրիայի տարածք, օկուպացրել է այս երկրի որոշ շրջաններ։