հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Դելիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Դելիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ Երեք վիրավոր ծանր վիճակում է։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է News 18 հեռուստաալիքը։

«Երկուշաբթի երեկոյան «Կարմիր ամրոց» մետրոյի կայարանի 1-ին ելքի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Երեքը ծանր վիրավորվել է։ Մեկի վիճակը կայուն է», - հաղորդել է հեռուստաալիքը։

Վիրավորների ընդհանուր թիվն աճում է. վերջին տվյալներով կա առնվազն 15 տուժած, որոնցից շատերը ծանր վիճակում են։

Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Դելիի «Կարմիր ամրոց» մետրոյի կայարանի 1-ին մուտքի մոտ՝ Հնդկաստանի ժամանակով ժամը 18:55-ին: Պայթյունը հրդեհ է առաջացրել և վնասել է մոտակա երեք կամ չորս մեքենաներին: Դեպքի վայր է մեկնել մոտ 15 հրշեջ մեքենա, իսկ ոստիկանությունը շրջափակել է ամբողջ տարածքը: Տարածքում երթևեկությունը նույնպես սահմանափակվել է:

Պայթյունի բնույթը դեռևս անհայտ է:

Պայթյունից հետո Նյու Դելիի իշխանությունները մայրաքաղաքում հայտարարել են բարձր տագնապի դրություն:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1234618

  • Կիսվել: