«Դեբի» փոթորիկը Ֆլորիդայի ափ է դուրս բերել ավելի քան 30 կիլոգրամ կոկաին. ոստիկանություն
«Դեբի» փոթորիկը, որը հարվածել է Միացյալ Նահանգների Արևելյան ափին, երկուշաբթի օրը Ֆլորիդայի ափ է դուրս բերել ավելի քան 30 կիլոգրամ կշռող և ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ կոկաինի 25 փաթեթ, սոցցանցերում հայտնել է ԱՄՆ սահմանապահ ծառայության ղեկավար Սամուել Բրիգսը:
«Դեբի փոթորիկը ափ է դուրս բերել 25 պարկ կոկաին (70 ֆունտ) Ֆլորիդայի Քիզի լողափում: Մի բարի սամարացի հայտնաբերեց թմրանյութը և կապ հաստատեց իշխանությունների հետ։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը առգրավել է թմրանյութերը, որոնց արժեքը սև շուկայում ավելի քան 1 միլիոն դոլար է», - գրել է Բրիգսը: