չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դաշնակիցները Կիևին են փոխանցել ավելի քան 85 մլրդ դոլարի ռազմական օգնություն 2022 թ. փետրվարից ի վեր. Պենտագոն

Դաշնակիցները Կիևին են փոխանցել ավելի քան 85 մլրդ դոլարի ռազմական օգնություն 2022 թ. փետրվարից ի վեր. Պենտագոն

Ուկրաինայի դաշնակիցները Կիևին ավելի քան 85 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից ծավալած ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

Այս մասին ասված է  ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը` Բրյուսելում Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստի արդյունքներով։

«ԱՄՆ-ի գլխավորած պատմական կոալիցիան ամբողջ աշխարհի 50 երկրներից  ավելի քան 85 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային 2022 թվականի փետրվարից ի վեր, երբ (խմբ.` ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը սկսեց իր սարսափելի լայնամասշտաբ ներխուժումը։ Փաստորեն, ՀՆԱ-ի տոկոսով արտահայտված՝ մեր 12-ից ավելի դաշնակիցներ ավելի շատ են ներդրումներ կատարում Ուկրաինայի ինքնապաշտպանության համար, քան Միացյալ Նահանգները», - նշել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ հանդիպման հիմնական թեման են դարձել «մարտադաշտում Ուկրաինայի հրատապ կարիքները», ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստումը ռուսական ուժերին երկարաժամկետ դիմագրավմանը։

«Մենք Պուտինին թույլ չենք տա հաղթել: Թույլ չեն տա նաև մեր դաշնակիցները և գործընկերները, որոնք այսօր կրկին կանգնել են ուս-ուսի՝ միավորված պրագմատիզմով և սկզբունքներով», - հավելել է նա:

  • Կիսվել: