ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դանիայում ապրիլի 20-ից կբացվեն գեղեցկության սրահներն ու ավտոդպրոցները

Դանիայում ապրիլի 20-ից կբացվեն գեղեցկության սրահներն ու ավտոդպրոցները

Դանիայում փոքր բիզնեսի համար կարանտինի ռեժիմը կթեթևացվի, հայտնել է երկրի վարչապետը: 

Ապրիլի 20-ից Դանիան թույլ կտա փոքր ձեռնարկություններին, ինչպիսիք են՝ գեղեցկության սրահներն, ավտոդպրոցները, վերսկսել աշխատանքը:

«Մենք չենք ցանկանում երկիրը թողնել «փակված» ավելի երկար, քան դա անհրաժեշտ է», - ասել է վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը:

Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Ուժի մեջ կմնա նաև զանգվածային հավաքների արգելքը:

  • Կիսվել: