երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դանիայի թագուհին պաշտոնապես հրաժարվել է գահից

Դանիայի թագուհին պաշտոնապես հրաժարվել է գահից

Դանիայի Մարգրետե Երկրորդ թագուհին հրաժարվել է գահից։

Արարողությունը տեղի է ունեցել Կոպենհագենում՝ պետական խորհրդի անդամների ներկայությամբ։

Թագաժառանգը Դանիայի նոր միապետ Ֆրեդերիկ Տասներորդն է։

Դանիական ավանդույթում թագադրում նախատեսված չէ: Նոր թագավորի պատվին Դանիայի մայրաքաղաքի նավահանգստում հրավառություն կհնչի՝ 3 անգամ 27 կրակոց 4 թնդանոթից, իսկ ուշ երեկոյան Կոպենհագենի «Տիվոլիի Այգիներ» զվարճանքների այգում հրավառությունների շոու կկազմակերպվի:

Մարգրետե թագուհին Դանիայի գահին էր 1972 թվականի հունվարի 14-ից։ Նա գահ բարձրացավ հոր՝ Ֆրեդերիկ Իներորդ թագավորի մահից հետո։ Գահից հրաժարվելու մտադրության մասին նա հայտարարել էր դեռ 2023 թվականի Ամանորյա ելույթում։ Դա անակնկալ էր ինչպես դանիացիների, այնպես էլ Դանիայի բարձրագույն քաղաքական շրջանակների, այդ թվում՝ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի համար։ Ամանորյա ելույթից երեք օր առաջ Մարգրետեն որոշման մասին նախազգուշացրել է միայն իր որդիներին՝ թագաժառանգ Ֆրեդերիկին և Յոախիմին:

  • Կիսվել: