չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Դանիայի թագուհին ամանորյա հեռուստատեսային ուղերձում անսպասելիորեն հրաժարվել է գահից

Դանիայի թագուհին ամանորյա հեռուստատեսային ուղերձում անսպասելիորեն հրաժարվել է գահից

Դանիայի թագուհի Մարգրեթե II-ն անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին՝ ազգին ուղղված ամանորյա հեռուստատեսային ուղերձի ժամանակ, գրում է BBC-ն։

Պաշտոնական գահից հրաժարվելը տեղի կունենա հունվարի 14-ին. այդ օրը կլրանա նրա թագուհի դառնալու 52 տարին։

Մարգրեթե II-ի հեռանալուց հետո թագավոր կդառնա նրա ավագ որդին՝ թագաժառանգ Ֆրեդերիկը։

«Ես գահը կթողնեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին», - ասել է միապետը։

  • Կիսվել: