չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դանիան և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են Դաշինքի անվտանգության երաշխիքներով. Դանիայի վարչապետ

Դանիան և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են Դաշինքի անվտանգության երաշխիքներով. Դանիայի վարչապետ

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները կղզու վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Մասնավորապես՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են Դաշինքի անվտանգության երաշխիքներով։

Նրա խոսքով՝ Դանիան արդեն իսկ ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս մուտք գործել Գրենլանդիա։

Դանիան նաև ավելացրել է իր ներդրումները արկտիկական տարածաշրջանի անվտանգության ոլորտում։

«Հետևաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մերձավոր դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի դեմ, որոնք շատ հստակ հայտարարել են, որ չեն վաճառվում»,- ասել է նա։

Ֆրեդերիկսենի մեկնաբանությունները հնչել են, երբ աջակողմյան փոդքասթեր Քեյթի Միլլերը՝ Թրամփի օգնականներից Սթիվեն Միլլերի կինը, X-ում հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը ամերիկյան դրոշի գույներով՝ «ՇՈՒՏՈՎ» գրությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հայտարարել էր, թե իրենց Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Հավելենք նաև, որ Դանիայի ու Գրենլանդիայի քննադատությունները հնչել են Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության քննարկումների ֆոնին:

  • Կիսվել: