կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դանիան այս տարի կքվեարկի ԵՄ պաշտպանական քաղաքականությանը միանալու հարցի վերաբերյալ

Դանիան այս տարի կքվեարկի ԵՄ պաշտպանական քաղաքականությանը միանալու հարցի վերաբերյալ

Դանիան այս տարի հանրաքվեում կքվեարկի Եվրամիության ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը միանալու հարցի վերաբերյալ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Արդեն 30 տարի է, ինչ դանիացիները հրաժարվել են այդ քաղաքականությանը մասնակցությունից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով դանիական ԶԼՄ-ներին։

«Այն ժամանակվանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց այն, ինչն անվանում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, դանիացի օրենսդիրները Դանիային կոչ են անում ավելացնել իրենց պաշտպանական բյուջեն եւ հրաժարվել ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականությունից։

Դա Դանիային թույլ կտա ԵՄ շրջանակում մասնակցել ԵՄ համատեղ ռազմական գործողություններին եւ համագործակցել ռազմական պոտենցիալի ձեռքբերման եւ զարգացման հարցերում»,- նշել է տեղեկատվական գործակալությունը։

Դա նաեւ թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ Դանիային մասնակցել որոշումների ընդունմանն ու պլանավորմանն այդ ոլորտում։

Դանիան 1992թ. հանրաքվեով բացառությունների է հասել ԵՄ քաղաքականության որոշ ոլորտներում, ներառյալ եվրոն եւ պաշտպանության ու անվտանգության քաղաքականությունը, Մաասթրիխտի պայմանագրի վերաբերյալ, որն ընկած է արդի Եվրամիության հիմքում։

Ekstra Bladet լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ նշված հարցի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա մինչեւ ամառ։

  • Կիսվել: