երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«Դանիական զnրքերը պետք է անմիջապես դուրս գան Գրենլանդիայից». ԱՄՆ նախագահ

«Դանիական զnրքերը պետք է անմիջապես դուրս գան Գրենլանդիայից». ԱՄՆ նախագահ

Դանիական զորքերը պետք է անմիջապես դուրս գան Գրենլանդիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ՆԱՏՕ, ասա Դանիային, որ անմիջապես դուրս գա։ Շների երկու խումբը բավարար չէ պաշտպանության համար։ Միայն ԱՄՆ-ն կարող է դա անել։ Դանիական հետախուզությունը անցյալ տարի զգուշացրել էր Գրենլանդիայում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական նկրտումների մասին»,-սոցցանցի իր էջում գրել է նա։

ԱՄՆ նախագահը մեջբերել է Just the News-ի հրապարակած հաղորդագրությունը, որի համաձայն՝ դանիական հետախուզությունը, իբր, հաղորդագրության մեջ զգուշացրել էր Ռուսաստանի և Չինաստանի ռազմական-ռազմավարական նկրտումների և Արկտիկայում և Գրենլանդիայի շուրջ ընդլայնման մասին։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիայի ՊՆ-ն ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին պետք է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

«Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ, ուզեն, թե չուզեն։ Որովհետև, եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ Ռուսաստանը կամ Չինաստանը:

Ես կցանկանայի գործարքը կնքել, գիտեք, ամենապարզ ձևով։ Բայց եթե մենք չկարողանանք դա անել, ապա կգնանք բարդ ճանապարհով»,-ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։

  • Կիսվել: