երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն

Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը մեկնել է Սիրիա: Նրա պատվիրակության կազմում են նաև գործարարներ՝ կենտրոնանալու հանրապետության վերականգնման և ներդրումների վրա: Էմանուել Մակրոնը արևմտյան առաջին ղեկավարն է, որն այցելում է Դամասկոս՝ 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։

Նախքան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ Դամասկոսում է՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին։

«Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր էջ տարածաշրջանում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Ահմեդ ալ-Շարաան էլ շեշտել է՝ Մակրոնի այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Փարիզը կառուցողական դեր է խաղացել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։

Մակրոնի այցի ֆոնին ֆրանսիական պատվիրակության հյուրանոցից ոչ հեռու պայթյուններ են որոտացել: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը պայթյունի պահին հյուրանոցի տարածքում չի եղել: Ովքեր և ինչ նպատակով են կազմակերպեպել պայթյունը՝ դեռևս հայտնի չէ:

  • Կիսվել: