կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի

Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի

Դամասկոսի միջազգային օդանավակայանն այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 24-ի երեկո կսպասարկի միայն համապատասխան հատուկ թույլտվություններով չվերթները՝ համաձայն օդանավակայանի կարգավարների ծանուցման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Դամասկոսի օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի վերահսկողության մարմնի կողմից հատուկ թույլտվություններով իրականացվող չվերթների»:

  • Կիսվել: