շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթները կվերսկսի հունվարի 7-ից՝ հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ահմադ Ալ Սալիբին։

Սիրիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։

Դեկտեմբերի 13-ին Դամասկոսում և Հալեպում վերսկսել են արտասահմանյան ինքնաթիռների թռիչքները միայն հատուկ թույլտվությամբ:

  • Կիսվել: