Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը հատուկ թույլտվություններով
Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքները, սակայն առայժմ միայն հատուկ թույլտվություններով։ Այս մասին ասվում է ավիադիսպետչերների կողմից տարածված հատուկ հաղորդագրությում։
Հիշեցնենք, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 18-ը չեղարկել էր բոլոր տեսակի ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները։ Հալեպի միջազգային օդանավակայանը նույնպես նման հաղորդագրություն էր տարածել, սակայն այստեղ ժամանակավոր սահմանափակումը սահմանվել է մինչև դեկտեմբերի 17-ի երեկո։