երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Դաղստանում կատարված ահաբեկչությունները կարող են տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջև տարաձայնություններ առաջացնելու փորձ լինել․ Կադիրով

Դաղստանում կատարված ահաբեկչությունները կարող են տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջև տարաձայնություններ առաջացնելու փորձ լինել․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դաղստանում ուղղափառ եկեղեցու և սինագոգի վրա կատարված ահաբեկչությունները կարող են տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջև տարաձայնություններ առաջացնելու փորձ լինել: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Ահաբեկիչները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց իսկական ստոր և վախկոտ էությունը։ Միաժամանակ, ինչպես միշտ, որպես զոհ ընտրեցին անզեն ու անպաշտպան մարդկանց։ Վերջին վախկոտների պես սպանեցին հիվանդ ու ծեր քահանային։ Տեղի ունեցածը նման է ստոր սադրանքի և հավատքի միջև տարաձայնություն առաջացնելու փորձի»,- ասվում է գրառման մեջ։

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ոստիկանությունը կգտնի միջադեպի բոլոր մասնակիցներին և կստիպի արժանի պատիժ կրել։

 

  • Կիսվել: