երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի որդիները  կասկածվում են ահաբեկչություններին հնարավոր մասնակցության մեջ

Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի որդիները կասկածվում են ահաբեկչություններին հնարավոր մասնակցության մեջ

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է:

Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին:

Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին:

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում և Մախաչկալայում արտակարգ դեպքից հետո օպերատիվ շտաբ է ստեղծվել:

Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:

Հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Շամիլ Խադուլաևը հայտնել է, որ զինյալները կտրել են քահանայի կոկորդը:

  • Կիսվել: