կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դաղստանի ՆԳՆ-ն հերքել է Մախաչկալայի եկեղեցում պատանդների առկայությունը

Դաղստանի ՆԳՆ-ն հերքել է Մախաչկալայի եկեղեցում պատանդների առկայությունը

19 մարդ փակվել է Մախաչկալայի եկեղեցում, նրանց վտանգ չի սպառնում, տարածքը պաշտպանված է, հայտնել է Դաղստանի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ոչ մի պատանդի մասին խոսք չկա. Տասնինը մարդ փակվել է եկեղեցում՝ սեփական անվտանգության նպատակով: Նրանց այլևս վտանգ չի սպառնում, այս տարածքը պաշտպանված է։

Պատանդներ չեն եղել և չկան։ Դաղստանի անվտանգության ուժերն աշխատում են»,-իր տելեգրամյան ալիքում գրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։

Այնուամենայնիվ, Դերբենտում ինքնաձիգների կրակահերթերը չեն դադարում։ Ահաբեկիչները բարիկադավորվել են Մախաչկալայի բնակելի շենքում: Ուժայինները գրոհում են բնակելի շենքը՝ զինյալներին ոչնչացնելու համար։

Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները՝ Մախաչկալայում և Դերբենտում հարձակվողները միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են:

Ավելի վաղ Mash-ը հայտնել էր, որ Մախաչկալայի Կիրով թաղամասում գտնվող ուղղափառ եկեղեցում 40 պատանդ է արգելափակված։

  • Կիսվել: