շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել օկուպացիան. Սիրիայի ԱԳՆ-ի կոչն Իսրայելին

Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել օկուպացիան. Սիրիայի ԱԳՆ-ի կոչն Իսրայելին

Սիրիան միանում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների պահանջներին՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և վերջ դնելու օկուպացիային։ Այս մասին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած՝ ԻՀԿ-ի արտակարգ նիստի ժամանակ իր ելույթում ասել է Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ Շեյբանին:

Նշենք, որ նիստը նվիրված էր Գազայում տիրող իրավիճակին։

Ալ Շեյբանին իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Սիրիայի հարավում, մասնավորապես՝ դրուզներով բնակեցված Սուվեյդա նահանգում Իսրայելի միջամտության վրա։

Նա ընդգծել է, որ Թել Ավիվը խախտել է սիրիական և իսրայելական ուժերի միջև բաժանարար գոտու մասին 1974 թվականի համաձայնագիրը։ «Իսրայելի գործողությունների նպատակն է խաթարել ազգային միասնությունը և հրահրել միջկրոնական բախումներ՝ օկուպացված սիրիական Գոլանի բարձունքները վերածելով արաբական ավելի շատ տարածքներ գրավելու հարթակի»,-ասել է նա և կոչ արել իսլամական երկրներին «միասնական, ազնիվ և համարձակ դիրքորոշում ընդունել»՝ Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ավերիչ պատերազմին դիմակայելու և պաշարումը վերացնելու համար:

  • Կիսվել: