շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դա հարգանքի բացակայություն է հայ ժողովրդի հանդեպ. Սոլովյովը՝ ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի քվեարկության տապալման մասին

Դա հարգանքի բացակայություն է հայ ժողովրդի հանդեպ. Սոլովյովը՝ ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի քվեարկության տապալման մասին

Ռուս ճանաչված հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննադատել է ԱՄՆ-ին՝ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլի համար:

Հիշեցնենք, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։

Լրագրողն իր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային ծրագրի եթերում իշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը տարիներ շարունակ սպասել է և սպասում է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:

«Թվում էր, թե վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն, սակայն հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և միայն՝ քաղաքականություն»,-ասել է լրագրողը։

  • Կիսվել: