երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցուցարարները փակել են Սերբիայի ԱԳՆ-ի շենքի դիմացի փողոցը

Ցուցարարները փակել են Սերբիայի ԱԳՆ-ի շենքի դիմացի փողոցը

Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները փակել են Բելգրադում ԱԳՆ-ի շենքի դիմացի փողոցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ հյարյուրավոր ուսանողներ սուլոցներով ու շչակներով հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ Բիրչանինովա փողոցում և սկզբում փակել երթևեկությունը Պետական ​​կառավարման և ինքնակառավարման նախարարության շենքի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են ՛՛ընտրագողություն՛՛ կարգախոսով և ՛՛Պայքար՛՛ շարժման խորհրդանիշով պաստառներ, սուլել, շչակներ են փչել և հարվածել կաթսաներին, վանկարկել հակաիշխանական հայտարարություններ։

Կազմակերպիչները հավաքվածներին կոչ են արել բարձրանալ Բիրչանինովա փողոցից մինչև հարակից կենտրոնական փողոց, որտեղ մի կողմում արտաքին գործերի նախարարությունն ու Սերբիայի կառավարությունն է, մյուս կողմում՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից ավերված Գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության շենքերն ու օտարերկրյա դեսպանատները։

Ինչպես հաղորդվում է՝ ոստիկանները չեն խանգարել ցուցարարներին։

 

  • Կիսվել: