չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Crew Dragon տիեզերանավը կոմերցիոն զբոսաշրջիկների է տարել միջազգային տիեզերակայան

Crew Dragon տիեզերանավը կոմերցիոն զբոսաշրջիկների է տարել միջազգային տիեզերակայան

Crew Dragon բազմակի օգտագործվող տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներով ուրբաթ մեկնել է միջազգային տիեզերակայան՝ որպես Axiom կոմերցիոն ծրագրի մի մաս, հայտնում է Space X ընկերությունը:

Տիեզերանավի անձնակազմի կազմում են ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան, որպես հրամանատար, իտալացի օդաչու Վալտեր Վիլադեին և առաքելության մասնագետներ շվեդ Մարկուս Վանդտը և Ալփեր Գեզերավջին: Վերջինը կդառնա Թուրքիայի պատմության առաջին տիեզերագնացը, հայտնում է Intefax-ը։

Երրորդ Axiom առաքելության շրջանակում չորս հոգանոց անձնակազմը միջազգային տիեզերակայանում կմնա մոտ երկու շաբաթ, որի ընթացքում կաշխատի կայանի ներկայիս անձնակազմի հետ, կանցկացնի 30 գիտափորձ։

Միջազգային տիեզերակայանում առաքելությունն ավարտելուց հետո տիեզերանավն անձնակազմով վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում:

SpaceX-ի հետ համաձայնագրի շրջանակներում Axiom Space ընկերության ծրագրով տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքները ապագայում նախատեսվում է իրականացնել տարեկան երկու-երեք անգամ:

Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվել է 55 միլիոն դոլար։

  • Կիսվել: