ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Չորս ժամում ոչնչացվել է ուկրաինական 102 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Չորս ժամում ոչնչացվել է ուկրաինական 102 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները չորս ժամում երկրի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք, որոնցից երեքը թռչում էին դեպի Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Փետրվարի 15-ի ժամը 9.00-13.00-ն ընկած հատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բրյանսկի, Կալուգայի, Տուլայի մարզերում և Մոսկվայի տարածաշրջանում որսացել և ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 3-ը, որոնք թռչում էին դեպի Մոսկվա», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Ռոսավիացիայից» հայտնել էին, որ ժամանակային սահմանափակումների պատճառով «Վնուկովո» օդանավակայանը ընդունում և ուղարկում է ինքնաթիռներ համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ:

  • Կիսվել: