հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չնայած պատժամիջոցներին՝ ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումները ընդլայնվում են․ Պուտին

Չնայած պատժամիջոցներին՝ ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումները ընդլայնվում են․ Պուտին

ԱՊՀ երկրների հետ տնտեսական փոխանակումներն ընդլայնվում են նույնիսկ պատժամիջոցների ֆոնին, առաջին կիսամյակում առևտուրն աճել է 7%-ով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր տնտեսական փոխանակումները ԱՊՀ երկրների հետ վերջին ժամանակներս հետևողականորեն ընդլայնվում են: Անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտուրն աճել է ավելի քան 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ ևս 7 տոկոսով»,- իր ելույթում ասել է Պուտինը՝ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում։

Նա նշեց, որ Համագործակցության գոյության ընթացքում երկրներին հաջողվել է կառուցել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապեր որոշ ոլորտներում, աճում է փոխադարձ հետաքրքրությունը կանաչ տնտեսության զարգացման, թվայնացման, նորարարության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ոլորտում համագործակցության նկատմամբ։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, եռանդուն ջանքեր են գործադրվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու համար։

  • Կիսվել: