երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Պեկինին «զսպելու» մեջ

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Պեկինին «զսպելու» մեջ

Չինաստանի արտգործնախարար Վան Իին հինգշաբթի Պեկինում կայացած մամլո ասուլիսում քննադատել է Միացյալ Նահանգներին․ «Ինչպե՞ս կարող ենք վստահել նման մեծ տերությանը, եթե Միացյալ Նահանգները միշտ ասում է մի բան, իսկ անում՝ այլ բան, եթե [Վաշինգտոնը] լարվում է ու անհանգստանում՝ «Չինաստան» բառը լսելիս», գրում է Ամերիկայի Ձայնը:

Վան Իի նման խոսքերը հակասում են այն մթնոլորտին, որ ձևավորվեց Կալիֆոռնիայում նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո: Այն օգնեց կայունացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները:

Հինգշաբթի Վանգ Իին նաև մեղադրեց Վաշինգտոնին խոստումները չկատարելու մեջ և ընդգծեց, թե Միացյալ Նահանգները փորձում է պատժամիջոցների միջոցով զսպել Պեկինին․ «Չինաստանին ցանկացած պատրվակով մեղադրելու ցանկությունը հասել է անհավատալի մակարդակի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: