Չինաստանը խթանում է խաղաղությանը նպաստող նախաձեռնությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում. Չեն Մինգ
Չինաստանը խթանում է նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը՝ մեկնաբանելով Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հարցը, մ,ասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների վրա ազդելու տեսանկյունից։
«Չինաստանը միշտ մեծ նշանակություն է տվել Անդրկովկասի երկրների հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը։ Եվ բոլորին հավասար է վերաբերվում։ Չինաստանի դիրքորոշումն այս հարցում ակնհայտ է և թափանցիկ՝ զարգացնել բարեկամական համագործակցությունը Անդրկովկասի բոլոր երկրների հետ, բոլոր ոլորտներում զարգացնել մարդասիրական համագործակցությունը:
Վերջերս Չինաստանը հաստատել է Վրաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը։ Ըստ դեսպանի՝ այդ համագործակցությունն ուղղված է հարաբերությունների բարելավմանը և ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նա շեշտել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդական համագործակցությունը շատ տարիների վաղեմություն ունի, և երկու կողմերն էլ հիմքեր ունեն դրանք ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար։
Երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք կայուն զարգացում են ապրել և զգալի հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում։ Սա լավ հիմք է հարաբերությունների հետագա բարելավման համար։


