շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չինաստանը դեռ զենք չի մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում. Դա իսկական սխալ կլիներ․ Սալիվան

Չինաստանը դեռ զենք չի մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում. Դա իսկական սխալ կլիներ․ Սալիվան

Ջո Բայդենի վարչակազմի նախազգուշացումներից հետո, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում մահացու օգնություն տրամադրելու հարցը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը ABC News-ին ասել է, որ «այս պահին» իրենք «չեն տեսել, որ նրանք քայլ ձեռնարկեն Ռուսաստանին զենք տրամադրելու ուղղությամբ»։

«Մենք ուշադիր հետեւում ենք։ Մենք գիտենք, որ այս հարցը օրակարգից չեն հանել։ Եվ մենք, ինչպես նաեւ մեր եվրոպացի դաշնակիցները, հստակ ազդանշան ենք ուղարկում, որ դա իսկական սխալ կլիներ, քանի որ այդ զենքը կօգտագործվի քաղաքները գնդակոծելու եւ խաղաղ բնակիչների սպանության համար, եւ Չինաստանը չպետք է մասնակցի դրան»,- ասել է նա։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, դժվար է ասել, թե «հետ կկանգնի արդյոք Չինաստանը իր որոշումից, բայց կարող եմ ասել, որ մինչ այժմ մենք չենք տեսել, որ նրանք դա անեն»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է արձագանքել, եթե Պեկինը նման որոշում կայացնի։

  • Կիսվել: