երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից

Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից

Չինաստանը չի հրաժարվի ուժի սցենարից, եթե Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը ձախողվի: Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխանել կղզու անկախության կողմնակիցների և արտաքին ուժերի սադրանքներին:

 Այդ մասին ասվում է Չինաստանի իշխանությունների կողմից հրապարակված Սպիտակ գրքում։

«Թայվանի խնդիրը և Չինաստանի վերամիավորման գործը նոր դարաշրջանում» վերնագրով փաստաթուղթը համատեղ պատրաստվել և հրապարակվել է Պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի և Պետխորհրդի մամուլի գրասենյակի կողմից։ «Սպիտակ գրքեր» հրապարակվում են պարբերաբար՝ պարզաբանելու Պեկինի քաղաքականությունը տարբեր հարցերում։

«Թայվանի անկախության հասնելու փորձերը կղզին կմղեն միայն դեպի աղետի անդունդը և լուրջ վնաս կհասցնեն թայվանցի հայրենակիցներին: Չինացի ազգի, այդ թվում՝ թայվանցի հայրենակիցների ընդհանուր շահերը պաշտպանելու համար մենք պետք է վճռականորեն դեմ լինենք Թայվանի մասնատմանը և անկախությանը, և նպաստել հայրենիքի խաղաղ վերամիավորմանը»,-ասվում է տեքստում։

Փաստաթղթում նշվում է. «Պեկինը պատրաստ է լայն տարածություն ստեղծել խաղաղ վերամիավորման համար, սակայն մենք երբեք տեղ չենք թողնի Թայվանի անկախությանը հասնելու անջատողական գործունեության տարբեր ձևերի համար»:

  • Կիսվել: