շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ին՝ Բայդենի՝ Թայվանի վերաբերյալ արված հայտարարության պատճառով

Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ին՝ Բայդենի՝ Թայվանի վերաբերյալ արված հայտարարության պատճառով

Չինաստանը խիստ բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հետ։ Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, հայտնում է ТАСС-ը։

Հերթական ճեպազրույցի ժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է․

«Չինաստանը խիստ դժգոհություն և խիստ բողոք է հայտնում ամերիկյան կողմի հայտարարության կապակցությամբ, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է», – ասել է նա։

  • Կիսվել: