ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չինաստանում թանձր մառախուղի պատճառով 200 մեքենա են բախվել․ տեսանյութ

Չինաստանում թանձր մառախուղի պատճառով 200 մեքենա են բախվել․ տեսանյութ

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում թանձր մառախուղի պատճառով բախվել են ավելի քան 200 ավտոմեքենաներ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 7:40-ին երկկողմանի ճանապարհային կամրջի վրա: Ճանապարհին վատ տեսանելիության պատճառով իրար են բախվել մեծ թվով մեքենաներ:

Դեպքի վայրում աշխատող փրկարարներից մեկը տեղական Henan Jiaotong Radio-ին հայտնել է, որ վթարին, ըստ նախնական հաշվարկների, ներգրավվել է ավելի քան 200 մեքենա:
Այս պահին խոշոր վթարի հետևանքները վերացնում են 11 հրշեջ մեքենա և 66 փրկարար։

 

This aerial photo taken on December 28, 2022 shows a multi-vehicle collision on Zhengxin Huanghe bridge in Zhengzhou, in China's central Henan provinceAerial photo shows extent of the pile-up on Zhengxin Huanghe bridge in ZhengzhouMany of the injured were trapped in their vehicles and the fire department sent 11 fire trucks and 66 fire rescue personnel to help, state media reportedRescuers said more than 200 vehicles had slammed into each other, media reported

  • Կիսվել: