ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չինաստանում բողոքի հակակորոնավիրուսային ցույցերը վերաճել են հակակառավարական ցույցերի

Չինաստանում բողոքի հակակորոնավիրուսային ցույցերը վերաճել են հակակառավարական ցույցերի

Չինաստանում նոր թափ են հավաքում կառավարության հակաքովիդային միջոցառումների ակտիվացման դեմ բողոքի ակցիաները, ընդ որում ցուցարարները նաև քաղաքական հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։ 

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Շանհայի փողոցներ, գրում է BBC-ն՝ մանրամասնելով, որ իր թղթակիցները տեսել են՝ ինչպես են մարդկանց հրում ոստիկանական մեքենաների մեջ:

Ուսանողները ցույցեր են անցկացրել նաև Պեկինի և Նանկինի համալսարաններում։

Շանհայում բողոքի ցույցի ժամանակ մարդիկ բացահայտ բղավում էին «Սի Ծինփի՛ն, հեռացի՛ր», «Կոմունիստական կուսակցությո՛ւն, հեռացի՛ր» կարգախոսները։ Նման կարգախոսները բավականին անսովոր են Չինաստանում, որտեղ կառավարության և պետության ղեկավարի ցանկացած ուղղակի քննադատություն, որպես կանոն, տխուր է ավարտվում, գրում է աղբյուրը։

Բայց վերլուծաբանները նշում են, որ կառավարությունը կարծես թե շատ լուրջ թերագնահատել է աճող դժգոհությունը հակաքովիդային քաղաքականության վերաբերյալ: Դժգոհությունը կապված է հատկապես Սի Ծինփինի հետ, որը վերջերս խոստացել է, որ խիստ քաղաքականությունը կշարունակվի:

Students take part in a protest against COVID-19 curbs at Tsinghua University in Beijing as a series of demonstrations rocks the countryThe crowds carried a series of placards touting anti-regime slogans and erupted into a series of chants, calling for 'democracy' and 'freedom of expression'This image taken from a video on November 27, 2022 shows students protesting against China's zero-Covid policy at Tsinghua University in BeijingA sea of student protestors filled the streets in Beijing as participants chanted anti-government slogansStudents at China's top Tsinghua University protest COVID lockdown measuresStudents protest against government censorship by holding up blank pieces of paperProtests against Covid restrictions in China appear to have intensified with police arresting people on Saturday nightThe Communication University of China in Nanjing was trending on Weibo on Saturday night, with one hashtag receiving over 180 million views. Students at the university gathered chanting slogans such as "long live the people" and turning on the lights on their phone as a tribute to victims of the fire in Urumqi.



  • Կիսվել: