կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չինաստանն ԱՄՆ-ի դեմ հայելային պատժամիջոցներ կկիրառի

Չինաստանն ԱՄՆ-ի դեմ հայելային պատժամիջոցներ կկիրառի

Ի պատասխան ԱՄՆ-ի շարունակական ճնշումների՝ Չինաստանի իշխանությունները նախատեսում են հակազդման միջոցներ կիրառել վերջերս ՉԺՀ-ում ընդունված՝ միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին օրենքի հիման վրա: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«ԱՄՆ-ը Սինցզյանում, այսպես կոչված, մարդու իրավունքների խախտման պատրվակով, Չինաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ ապօրինի պատժամիջոցներ է կիրառում»,- հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Պեկինը որոշել է Վաշինգտոնի նկատմամբ հայելային միջոցներ կիրառել օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու մասին օրենքի հիման վրա:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները հարվածում են չին-ամերիկյան հարաբերություններին:

  • Կիսվել: