կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Չինաստանի պատվիրակությունը մեկնաբանել է Դավոսում ֆորումի անցկացման դահլիճը լքելու մասին հայտարարությունը

Չինաստանի պատվիրակությունը մեկնաբանել է Դավոսում ֆորումի անցկացման դահլիճը լքելու մասին հայտարարությունը

Այն հայտարարությունները, թե Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին չինական պատվիրակությունը չի ծափահարել Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո, այնուհետեւ լքել է դահլիճը, չեն համապատասխանում իրականությանը, երեքշաբթի հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով չինական պատվիրակությունը։

«Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես «Սինհուա»-ին հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումին Չինաստանի պատվիրակությունը, Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ նա բանակցություններ է վարել Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Մայքլ Մաքքոլը հայտնել էր, որ Զելենսկու ելույթից հետո չինական պատվիրակությունը չի միացել ծափերին, այնուհետեւ լքել է դահլիճը։ CNN-ի եթերում նա ցույց է տվել չինացի պատվիրակների՝ ծափահարող մարդկանցով շրջապատված լուսանկարը:

  • Կիսվել: