երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկստան

Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Տաջիկստան:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ն։Այցը նախատեսված է հուլիսի 4-ին և կտևի երկու օր:

«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պետական այցը կկայանա հուլիսի 4-6-ը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով։ Այցի շրջանակներում տեղի կունենան երկկողմ բանակցություններ նեղ և լայն ձևաչափերով», - հայտնել է նախարարության ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ Չինաստանի առաջնորդը կմասնակցի այլ պաշտոնական միջոցառումների:

  • Կիսվել: